AM
19 December 2001 - 18:32 AMT

ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ

քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա եւ տրանզիտով անցնել նրա տարածքով առանց վիզաների: Դրա համար անհրաժեշտ կլինի միայն անձնագիր արտասահմանում դրա օրինականության մասին նշումով:Հայաստանի քաղաքացիների կողմից առանց վիզայի Ուկրաինա այցելելու հնարավորությունը նախատեսված է Ուկրաինայի նախարարների կաբինետի հրամանագրով, որը ուժի մեջ է մտնում նոր տարուց: Այս որոշումը վերաբերում է այն երկրներին, որոնք Կիեւի հետ համապատասխան երկկողմ համաձայնագիր են կնքել փոխադարձ այցելությունների պայմաննների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: