AM
10 February 2010 - 08:08 AMT

«Ստյաուա» ֆուտբոլի ակումբը պարտվել է «Թերեկ» ֆուտբոլի ակումբին

Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլի ակումբը, որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ Քարամյանն ու Արման Քարամյանը, փետրվարի 9-ին պարտվել է «Թերեկ» (Գռոզնի) ֆուտբոլի ակումբին 2:0 հաշվով:

«Ստայուայի» հաջորդ մրցակիցը կլինի Բելառուսի «ԲԱՏԷ» ֆուտբոլի ակումբը, որտեղ հանդես է գալիս ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Խաղը տեղի կունենա փետրվարի 11-ի Անթալիայում, որտեղ երկու թիմերը ուսումնամարզական հավաքների են մասնակցում: