Ինչպես հաղորդում է Հայաստանի <b>ֆուտբոլի ֆեդերացիան</b>, փետրվարի 16-ին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից թիմերը հաստատել են իրենց մասնակցությունը երկրի առաջնությանը եւ պատրաստակամությունը խաղալ 2010 Հայաստանի գավաթում:
Բարձրագույն խմբում եւ Հայաստանի գավաթի խաղարկությունում հանդես կգան «Փյունիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» եւ «Իմպուլսը»: «Արարատ» թիմը կմասնակցի միայն առաջին խմբի առաջնությանը: