AM
17 February 2010 - 11:44 AMT

Վախթանգ Դարչինյանը դիտարկում է անցումը MMA

Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, WBC եւ WBA վարկածներով առաջին թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն <b>Վախթանգ Դարչինյանը</b> մտածում է խառը մարտարվեստներին անցնելու մասին:

Հայ բռնցքամարտիկն ավստրալիական Daily Telegraph-ին պատմեց, որ հույս ունի այս կամ հաջորդ տարի փորձելու իր ուժերը MMA-ում (խառը մարտարվեստներ): «Ես ցանկանում եմ փորձել ինձ այդ գործում,- ասում է Դարչինյանը:- Ես երիտասարդ տարիներիս զբաղվել եմ ըմբշամարտով, ուստի հավատում եմ, որ հաջողությամբ կարող եմ մենամարտել վանդակում»:

Դարչինյանը լուրջ է տրամադրված: Նա արդեն երկար ժամանակ մարզվում է IFC մարտիկ Ջեյմս Տե Խունայի հետ, որն իր առաջիկա մենամարտ անցկացնելու է UFC 110-ում: