AM
10 February 2010 - 09:11 AMT

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնակատար <b>Վարդան Մինասյանը</b>: Մինասյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը, սակայն նրա պայմանագրի եւ ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել», – ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Տիգրան Իսրայելյանը, որը ներկայումս փոխարինում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարին:

Վարդան Մինասյանն ունի աշխատանքային փորձ Հայաստանի ազգային հավաքականի հետ, 2006-2009թթ. նա գլխավոր մարզչի օգնականն էր: 2009 թ-ց գլխավորել է Հայաստանի հավաքականը: 2008 թ-ց մարզում է «Փյունիկ» ՖԱ-ը: