AM
19 December 2001 - 18:33 AMT

ՎԵՆԵՍՈՒԷԼԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Վենեսուէլայի մայրաքաղաքում օրերս կայացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի բացումը: Հուշարձանը գտնվում է Կարակասի կենտրոնական հրապարակներից մեկում եւ իրենից ներկայացնում է Երեւանի Ծիծեռնակաբերդի համալիրի փոքրացված նմանակը: Հուշակոթողին փակցված է հուշատախատկ առ այն, որ սույն կառույցը խորհրդանշում է հայ ու վենեսուէլցի ժողովրդների բարեկամությունը: Բացման արարողությանը մասնակցել է Կարակասի քաղաքապետը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: