Փետրվարի 18-ին Լինարեսի շախմատի մրցաշարում կայացավ 5-րդ տուրը: Հայ գրոսմայստեր <b>Լեւոն Արոնյանը</b> 5 անգամ անընդմեջ ոչ ոքի խաղաց: Այս անգամ նա միավորներ կիսեց Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել):
Մրցաշարի առաջատարն է Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) 4.5 միավորով: Արոնյան, Վուղար Գաշիմովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) 2.5 միավորով կիսում են 2-4 տեղերը:
Փետրվարի 18-ին կկայանա 6-դ տուրը: Արոնյանը սեւ ֆիգուրներով կխաղա Գրիշչուկի հետ:
<b>Լեւոն Արոնյանը</b> հայ շախմատիստ է, գրոսմայստեր, շախմատի 2005թ. աշխարհի գավաթակիր: ՀՀ հավաքականի կազմում դարձել է Տուրինում Շախմատի 37-րդ Օլիմպիադայի (2006) եւ Դրեզդենում 38-րդ Օլիմպիադայի (2008) չեմպիոն: 2006-ին հաղթել է Լինարեսի մրցաշարում, 2007-2008-ին Վեյք-ան Զեե-ի մրցաշարում: ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող է: Արոնյանը տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2006-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2008-ին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի մեդալով: Արոնյանը համարվում է ժամանակակից շախմատի ամենավառ եւ ինքնատիպ խաղացողներից մեկը, արագ խաղի, բլիցի եւ Ֆիշերի շախմատի ճանաչված վարպետ է: