Փետրվարի 18-ին <b>«Միկա»</b> երեւանյան ՖԱ-ը անցկացրել է ընկերական հանդիպում «Սլասկի» (Լեհաստան) հետ:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը, խաղի առաջին րոպեներից պայքարը շատ սկզբունքային էր: «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի փոփոխություն կատարեց խաղային սխեմայում:
«Միկան» հաղթել է 3:0 հաշվով: 49-րդ րոպեին լեհ պաշտպանը խախտել է խաղի կանոնները, ինչի համար մրցավարը պենալտի նշանակեց: Ուլիսես Մոնտենեգրոյի հարվածը ուժեղ եւ դիպուկ էր: «Միկայի» կազմում երկրորդ գոլը խփեց Բոտի Դեմելը: Մեկ րոպե անց իր առաջին գոլը «Միկայի» համար խփեց Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը:
Հաջորդ հանդիպումը Արմեն Ադամյանի սաները կանցկացնեն փետրվարի 21-ին: Նրանք դուրս կգան «Ուրալ» Եկատերինբուրգի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի դեմ, որի կազմում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արտակ Ալեքսանյանը:
Ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն դանիացի Ֆլեմինգ Սերցլեւը, որը ներկայումս «Փյունիկի» հետ գտնվում է Կիպրոսում, ներկա կլինի «Միկա» – «Ուրալ» խաղին: Բացի Արտակ Ալեքսանյանից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված են «Միկայի» երեք խաղացող` Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Հրայր Մկոյանը: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ: