AM
19 February 2010 - 12:11 AMT

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Copa Telmex-2010 մրցաշարից

Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, արգենտինահայ թենիսիստ <b>Դավիթ Նալբանդյանը</b> չի ներկայացել Copa Telmex-2010 մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպմանը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է $475,300: Փետրվարի 18-ին 2008 թվականի մրցաշարի չեմպիոն Նալբանդյանը, որն ATP ընթացիկ վարկանիշային սանդղակում 140-րդ տեղն է զբաղեցնում, պետք է հանդիպեր իսպանացի Ալբերտ Մոնտանյեսի հետ:

Դեռեւս նախօրեին Նալբանդյանը, որի համար դա առաջին մրցաշարն է գրեթե կես տարվա ընդմիջումից հետո, հայտնեց, որ աջ կոնքի մկանի վնասվածքի պատճառով կարող է դուրս գալ մրցաշարից: Ցավոք, վատագույն մտավախություններն արդարացան, եւ արգենտինացին ստիպված էր ընդունել իր եւ բազմաթիվ երկրպագուների համար դժվար որոշումը: Մինչ այդ երկու թենիսիստների միջեւ անցկացված չորս խաղերում Մոնտանյեսին միայն մեկ անգամ էր հաջողվել վերցնել սետը: