Ազատ ոճի ըմբշամարտի «Թախտի գավաթի» մրցաշարում, որն անցնում է Իրանի Իսպահան քաղաքում, փետրվարի 18-ին հայ ըմբիշները 55, 66 ու 96 կգ քաշային կարգերում մեդալներ են նվաճել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար <b>Բազմասեր Առաքելյանը</b>, արծաթե մրցանակակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), իսկ Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ ք/կ) եւ Էդգար Ենոքյանը (96 ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Փետրվարի 19-ին եզրափակիչ մենամարտում հանդես կգա Ռուսլան Բասիեւը (120կգ ք/կ), իսկ 3-րդ տեղի համար կպայքարի Արթուր Առաքելյանը (60 կգք/կ):