AM
20 February 2010 - 09:23 AMT

Աբրահամի ու Դիրելի մենամարտը հետաձգվել է մինչեւ մարտի 27-ը

Ինչպես հաղորդում է box-clib.ru-ն, մարտի 6-ին կայանալիք մենամարտը <b>Արթուր Աբրահամի</b> ու Անդրե Դիրրելի միջեւ, որը պետք է կայանար Կալիֆորնիայում` Փալմ-Սփրինգս խաղատանը «Super Six World Boxing Classic» մրցաշարի երկրորդ փուլի շրջանակներում, հետաձգվել է:

Շաբաթվա սկզբում Դիրրելը վնասել է մեջքը եւ չի կարողանա ռինգ դուրս գալ նշված ժամկետում: Ուստի մրցաշարի կազմակերպիչները որոշել են հետաձգել մենամարտը մինչեւ մարտի 27-ը` այն պայմանով, եթե մինչ այդ Դիրելը վերականգնվի վնասվածքից հետո, հաղորդում է BILD-ը:

Մենամարտի անցկացման վայրը դեռ հստակ որոշված չէ, սակայն հայտնի է, որ մենամարտը տեղի կունենա Կալիֆորնիայում: «Արթուրը շատ է հիասթափվել մենամարտը հետաձգվելու փաստից»,-ասել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը:–Նրա ողջ նախապատրաստական փուլը զուր ծախսված ժամանակ էր: Ճիշտ է, մարզումները կապված են վնասվածքների»: