AM
20 February 2010 - 12:53 AMT

Հայաստանի բասկետբոլի առաջնությունների մրցանակակիրները պարգեւատրվեցին

Փետրվարի 20-ին Հայաստանի <b>Բասկետբոլի ֆեդերացիան</b> պարգեւատրեց 2009 թվականի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների մրցանակակիրներին ու չեմպիոններին:

Կանանցից Գավաթ եւ ոսկե մեդալներ ստացավ «Հատիս» թիմը, երկրորդ տեղում «Գյումրին» է, երրորդում` «Գրանդ Քենդին»: Տղամարդկանցից չեմպիոն դարձավ «Պոլիտեխնիկը», 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Հատիսն» ու «ՖԻՄԱ»-ն: 2009 թվականի լավագույն դպրոց ճանաչվեց «Աջափնյակ» մարզադպրոցը:

Բասկետբոլի ֆեդերացիան 2009-ին 30 մլն դրամ է ծախսել, որից 17-ը հատկացվել էր պետական բյուջեից: Գումարը ծախսվել է Հայաստանի առաջնությունների եւ զանազան ուսումնամարզական հավաքների անցկացման համար: Ընդհանուր առմամբ 2009թ. Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվեց «լավ»: