AM
20 February 2010 - 13:29 AMT

«Խիմկի» ՖԱ-ն մեկ օրվա ընթացքում երկու ընկերական հանդիպում է անցկացրել

Փետրվարի 19-ին <b>«Խիմկի» ՖԱ</b>-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ ծագումով հայ Արսեն Հովհաննիսյանը, Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Ալմա-Աթայի «Կայրատի» հետ:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, «Խիմկին» 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Երկրորդ գոլը հարվածել է հայ ֆուտբոլիստ Արսեն Հովհաննիսյանը:

Մեկ այլ կազմով, որում հանդես է եկել Բերեզովսկին, «Խիմկին» ոչ ոքի է ավարտել հանդիպումը «Վոլգար-Գազպրոմի» (Աստրախան) հետ: Հովհաննիսյանը մեկ այլ ֆուտբոլիստի փոխարինեց հանդիպման 51-րդ րոպեին: