AM
22 February 2010 - 08:45 AMT

Դավիթ Նալբանդյանը 159-րդն է ATP վարկանիշով

ATP (Թենիսի միջազգային ասոցիացիա) փետրվարի 22-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը 19 հորիզոնականով զիջել է իր դիրքերը ATP վարկանիշային աղյուսակում եւ 325 միավորով զբաղեցնում է 159-րդ տեղը:

Նալբանդյանն այդպես էլ չկարողացավ բուժվել վնասվածքներից եւ հրաժարվեց հանդես գալ Copa Telmex-2010 մրցաշարի 1/4 փուլում:

Հայաստանի ներկայացուցիչներից 460-րդ տեղը 70 միավորով զբաղեցնում է Տիգրան Մարտիրոսյանը:

Առաջին տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), 2-ում է` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), 3-ում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա):