AM
22 February 2010 - 10:00 AMT

«Բանանց» ակումբն ավարտեց իր առաջաին արտասահմանյան հավաքները

Ինչպես հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքէջը, փետրվարի 21-ին թիմը հավաքներից վերադարձավ Հայաստան: Հավաքներն անցկացվել էին Անթալիայում:

Ստեվիցի Կուզմանոսկու սաները վերջին խաղն անցկացրել էին փետրվարի 20-ին: «Բանանցի» հակառակորդն էր ուզբեկական «Նեֆտչին»:

Խաղը անցավ թեժ պայքարում: Խաղի ճակատագիրը որոշեց միակ գնդակը, որը խփվեց 11 մետրանոց հարվածի արդյունքում: «Նեֆտչին» հաղթեց 1:0 հաշվով:

Դա վերջին խաղն էր ստուգողական խաղերի շարքից: Ընդհանուր առմամբ «Բանանցը» Անթալիայում կատարեց ողջ նախատեսված ծրագիրը: Մինչեւ 2010 սեզոնի մեկնարկը «Բանանցը կանցկացնի եւս մեկ հավաք:»