AM
22 February 2010 - 15:29 AMT

Արտավազդ Քարամյանը առաջին խաղը կատարեց Ռումինիայի պաշտոնական մրցախաղերում

Մեկնարկել է Ռումինիայի մրցաղերի երկրորդ շրջանը: Փետրվարի 21-ին «Ստյաուա»-ն, որի կազմում խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները, խաղում էր «Չախլաուլի» թիմի հետ:

«Ստյաուա»-ն պարտվել է 1:3 հաշվով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Արտավազդ Քարամյանի համար «Ստյաուա»-ի կազմում այս մրցախաղն առաջինն էր, որով պաշտոնապես հանդես եկավ ` որպես փոխարինող խաղի մեջ մտնելով 73-րդ րոպեին:

«Ստյաուա»-ն Ռումինիայի մրցախաղերում զբաղեցնում է 3-րդ տեղը` ունենալով 34 միավոր: Ակումբի հաջորդ խաղը տեղի կունենա փետրվարի 28-ին` «ՉՖՌ ԿլուԺ» թիմի հետ: