AM
23 February 2010 - 11:18 AMT

Հովհաննես Դանիելյանը հաղթող դարձավ Բուլղարիայում տեղի ունեցած մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները փետրվարի 15-ից մասնակցում էին Բուլղարիայում անցկացվող մրցաշարին: Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Բուլղարիայից վերադարձավ 2 մեդալներով:

«Մեր երկիրը ներկայացնում էր 3 բռնցքամարտիկ` Հովհաննես Դանիելյանը (ք/կ 48) նվաճեց ոսկե մեդալ, իսկ Վլադիմիր Հայրապետյանը (ք/կ 64) երրորդն էր իր քաշային կարգում: Միայն ծանր քաշային Բագրատ Օհանյանը վերադարձավ առանց մեդալի», – ասել է ՀՀ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-13-ը, կմասնակցեն եւս 2-ու միջազգային մրցաշարերի: «Մարտի 9-14-ը Չեխիայում տեղի կունենա մրցաշար, որին կմասնակցի 7 բռնցքամարտիկ: Եվ մեր երկրորդ միջազգային մրցաշարը կլինի «Գագիկ Ծառուկյանի անվան գավաթը»: Այն տեղի կունենա Երեւանում ապրիլի 5-12-ը», – ասել է գլխավոր մարզիչը: