Աշխաբադում, որտեղ փետրվարի 20-ին մեկնարկել էր «Թուրքմենբաշիի գավաթ» միջազգային մրցաշարը, Գանձասարը խմբային փուլի վերջին խաղում հանդիպել է տաջիկական «Վաշխի» հետ: Հայկական ակումբը պարտվել է 2:1 հաշվով: «Գանձասարի» միակ գոլը խփել է Արտակ Օսեյանը:
«Գանձասարը» հավաքեց միայն մեկ միավոր եւ ավարտեց իր ելույթը «Թուրքմենբաշիի գավաթում»:
«Թուրքմենիայի նախագահի գավաթը» 8 տարի անընդմեջ անցկացվում է Աշխաբադում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 35 հազար դոլար: Հաղթողը նախագահի գավաթի հետ մեկտեղ կստանա 20 հազար դոլար, արծաթե մրցանակակիրը` 10 հազար դոլար, բրոնզե` 5 հազար դոլար: