AM
25 February 2010 - 15:27 AMT

Հայ լեգիոներ ֆուտբոլիստները խաղացել են «Ուրալի» հիմնական կազմում

Փետրվարի 24-ին «Ուրալ» ակումբը, որտեղ հանդես է գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ Արտակ Ալեքսանյանը եւ հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ` Դենիս Թումասյանը, միանգամից երկու ստուգողական խաղ է անցկացրել Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքում: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը, Արտակ Ալեքսանյանը խաղացել է «Մորդովիայի» հետ խաղում: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Իսկ Դենիս Թումասյանը խաղացել է «Մյոլբյուի» դեմ խաղում: Այս խաղը նույնպես ոչ ոքի ավարտվեց` 0:0: