AM
26 Փետրվար 2010 - 13:39 AMT

ԵՄ-ն կայունության է ձգտում տարածաշրջանում

ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծիքներ է փոխանակել Ադրբեջանի իշխանությունների հետ եվրոպա-ադրբեջանական հարաբերությունների եւ «Արեւելյան գործընկերության» հետագա զարգացման հարցում:

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 24-25-ին Պիտեր Սեմնեբին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ԱԳՆ ղեկավարի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Քյուրդահանի քննչական մեկուսարան, որտեղ հանդիպել է Էյնուլլա Ֆաթուլլաեւայի հետ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Երկկողմ հարցերից բացի, հանդիպումներում քննարկվել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների եւ էներգետիկային առնչվող հարցեր:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հաստատել է ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի աջակցությանը, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ինչը կնպաստի կայունության վերականգնմանը տարածաշրջանում: