AM
12 December 2001 - 18:43 AMT

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՊՀ-ՈՒՄ

Հայաստանը առաջատար դիրքեր է գրավում ԱՊՀ-ում օրենսդրական ոլորտում բարեփոխումների իրականացման տեմպերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը` ելույթ ունենալով այսօր Երեւանում բացված խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մասին ինֆորմացիայի հասանելիության ապահովմանը նվիրված սեմինարի ընթացքում: Միառժամանակ, նրա խոսքերով, երկրում գործող որոշ օրենքներ հակասում են միմյանց, ինչը խոչնդոտում է ներդնողների ներհոսքին: Սեմինարը կազմակերպվել է այն միջոցառումների շրջանակում, որոնք կոչված են իրականացնել Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգ ստեղծելու ծրագիրը, եւ կհեշտացնեն երկրում գործող օրենքներին վերաբերող ինֆորմացիայի ձեռքբերումը Ինտերնետի միջոցով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: