Հայկական «Գրանդ հոլդինգ» կոնցերնը շուրջ 4 մլն դոլար է ներդրել Իրանի երկու համատեղ ձեռնարկություններում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանը, հայկական կապիտալի մասնակցությամբ այնտեղ գործում են լամպերի եւ ծխախոտի գործարաններ: Նրա խոսքերով` լամպերի արտադրության ընդլայնման համար Իրան է տեղափոխվել երկու հոսքագիծ: