Մարտի 2-7-ը Աթենքում (Հունաստան) կայացավ Եվրոպայի սուսերամարտի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացրեցին 2 մարզիկներ: Ճկասուսեր մարզաձեւում ելույթ ունեցավ Կարեն Արազյանը, խոցասուսերում` Գեւորգ Հարությունյանը:
Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց այն մասին, որ երկու մարզիկներն էլ մեկական հաղթանակ են տարել եւ դուրս մնացել նախնական փուլից:
Իսկ Երիտասարդների աշխարհի գավաթում, որը տեղի ունեցավ իրանական Յազդ քաղաքում, հայ սուսերամարտիկ Արմենակ Գասպարյանը 3-րդ տեղն է զբաղեցրել ճկասուսեր մարզաձեւում: «Ապրիլի 25-26-ը մեր մարզիկները կմասնակցեն լեհական Գդանսկ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկան սուսերամարտիկների առաջնությանը»,- ասաց Մադոյանը: