Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան, Երեւանում ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, այցելեց Սուրբ Էջմիածին, որպեսզի հրաժեշտ տա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Պատրիարքը դիվանագետի հետ քննարկել է Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում եւ պաշտոնական Փարիզի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման նշանակությունը: Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Գարեգին Երկրորդի Փարիզ կատարվելիք առաջիկա այցի նախապատրաստման ընթացքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: