Ղազխստանի վարչապետ Ղասիմժոմատ Տոկաեւը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհուրդի նիստի արդյունքներին նվիրված մամալո ասուլիսում հայտարարել է, որ չի բացառում ԱՊՀ երկրներում միասնական տարադրամի կիրառումը: Նրա խոսքերով` նման հեռանկարը բավականին իրական է, եթե հաշվի առնենք այսօր աշխարհում նկատվող ինտեգրացիոն միտումները: Տոկաեւը ասել է, որ կառավարոըթյունների ղեկավարների նիստում միասնական տարադրամի անցնելու հարցը չի քննարկվել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: