AM
13 June 2003 - 13:37 AMT

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԴՈՒՄ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանից ընտրված այդ դատարանի անդամ` դատավոր Ալվինա Գյուլումյանի երդման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, արարողությանը ներկա են եղել Եվրոպական դատարանի նախագահ Լուզիուս Վիլդհաբերը եւ ԵԴ տարբեր երկրներից ընտրված անդամներ: