AM
20 March 2010 - 09:17 AMT

Դավիթ Ավանեսյանը «Պրո ԲՈՔՍ» ամսագրի վարկածով դարձել է չեմպիոն

Մարտի 17-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) տեղի է ունեցել բռնցքամարտի երեկո, որը կազմակերպվել էր Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՊԲՖ) կողմից:

Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, երեկոյի գլխավոր մարտի ժամանակ հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը (Պյատիգորսկ) պարտության է մատնել Ռուստամ Շիդգինովին (Մոսկվա) եւ դարձել «Պրո ԲՈՔՍ» ամսագրի վարկածով հաղթող:

Իսկ Կարեն Թեւոսյանը տեխնիկական նոկաուտով 4-րդ ռաունդում հաղթեց Ալբերտ Վալեեւին (Կազան):