Մարտի 21-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 11-րդ տուրը:
«Կախսին» իր ուժերը չափեց «Գյումրու» հետ եւ 31:5 հաշվով հաղթանակ տարավ:
«Կախսիի» գոլերը` Արմեն Գյուլամբարյան – 12 գոլ, Գագիկ Սիմոնյան – 5 գոլ, Արմեն Սանամյան – 4 գոլ, Արթուր Կարապետյան, Էդգար Կիրակոսյան, Գրիգոր Կապուկրանյան – 3-ական գոլ եւ Արման Սահակյան – 1 գոլ:
«Գյումրու» գոլերը` Աշոտ Խաչատրյան – 4 գոլ եւ Ստյոպա Մկրտչյան – 1 գոլ:
Երկրորդ հանդիպմանը մասնակցեցին «Հրազդանն» ու «Էրեբունին», հանդիպումն ավարտվեց 11:1 հաշվով հօգուտ «Էրեբունու»:
«Հրազդանի» գոլը` Շիրազ Սողոյան:
«Էրեբունու» գոլերը` Վարդգես Իսրայելյան – 3 գոլ, Սարո Գալստյան – 2 գոլ, Հակոբ Ուզունյան, Վահան Սարգսյան, Խորեն Զարգարյան, Գրիգոր Մկրտչյան, Մհեր Միրումյան եւ Արեգ Այվազյան – մեկական գոլ: