Չորս խմբերը, այդ թվում նաեւ B խումբը, որին անդամակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի ու Անդորայի հավաքականները, չկարողացան համաձայնության հասնել օրացույցի կազմման հարցում: Խաղերի ժամանակացույցը կսահմանվի վիճակահանության միջոցով, որը տեղի կունենա մարտի 25-ին Թել Ավիվում, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքէջը:
Խաղերի ժամանակացույցը չի հաջողվել համաձայնեցնել նաեւ F խմբում: Վիճակահանությունը տեղի կունենա UEFA-ի կոնգրեսի ժամանակ, որին կմասնակցեն եվրոպական ֆուտբոլային միության բոլոր 53 անդամները:
Վիճակահանությունը կանցնի նման դեպքերի համար նախատեսված չափանիշներով: Թիմերը կնշվեն A, B, C, D, E տառերով հինգ թիմերից բաղկացած խմբերի համար եւ A, B, C, D, E, F տառերով վեց թիմերից բաղկացած խմբերի համար, որից հետո կկատարվի կույր վիճակահանություն: