AM
23 November 2001 - 19:30 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

Ադրբեւանի մաքսային կոմիտեի նախագահ Սալիմ Մուսլյումովը հաստատել է, որ Բաքվի շուկաներ առաքվում են հայկական արտադրության ապրանքներ: Նրա խոսքերով` Ադրբեջան հայկական ապրանքների մուտքը կանխարգելու համար անհրաժեշտ է տեղադրել ուղարկող երկրի ստուգման համակարգ, ինչը անհնար է թվում ներկա պայմաններում: Մուսլյումովը հավաստիացրել է, որ մասնավոր ներկրողների կողմից բերվող հայկական ապրանքների հոսքը այդքան էլ մեծ չէ, եւ հարկ չկա անհանգստանալ այն պատճառով, որ ադրբեջանցիները նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: