AM
25 March 2010 - 14:28 AMT

Որոշվեց ԵՎՐՈ-2012 B խմբի խաղացանկը

Մարտի 25-ին տեղի ունեցավ ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի վիճակահանությունը: B, F, G եւ H խմբերի ներկայացուցիչները համաձայնության չէին եկել բանակցությունների ժամանակ եւ, ըստ կանոնակարգի, ՈՒԵՖԱ-ն անցկացրեց իր վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն ու ՀՖՖ Գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը:

Արդյունքում, B խմբի խաղացանկը, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականը, ստացավ հետեւյալ տեսքը`

03.09.10 Հայաստան-Իռլանդիա
07.09.10 Մակեդոնիա-Հայաստան
08.10.10 Հայաստան-Սլովակիա
12.10.10 Հայաստան-Անդորրա
26.03.11 Ռուսաստան-Հայաստան
04.06.11 Հայաստան-Ռուսաստան
02.09.11 Անդորրա-Հայաստան
06.09.11 Սլովակիա-Հայաստան
07.10.11 Հայաստան-Մակեդոնիա
11.10.11 Իռլանդիա-Հայաստան