Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, EURO-2012 նախընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը հաջող է Հայաստանի հավաքականի համար: «Հենց այդպիսի խաղացանկով մենք կցանկանայինք խաղալ նախընտրական մրցաշարում»,- ասել է Մինասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով EURO-2012 նախընտրական մրցաշարի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ մարզչական շտաբն առաջին հանդիպումը կցանկանար անցկացնել Իռլանդիայի հավաքականի հետ: Եւ վիճակահանությունն այդպես էլ բաշխեց խաղերը: «Մարտին մենք կհանդիպենք Ռուսաստանի հավաքականի հետ հավասար պայմաններում, քանի որ երկու երկրների առաջնությունները մեկնարկում են մարտին,- ասել է Մինասյանը:- Առաջին հանդիպումները մենք այստեղ կանցկացնենք, եւ եթե մեկնարկը լավը լինի, ապա այդպես էլ կշարունակենք»:
UEFA վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետեւյալ խաղացանկով`
03.09.10 Հայաստան-Իռլանդիա
07.09.10 Մակեդոնիա-Հայաստան
08.10.10 Հայաստան-Սլովակիա
12.10.10 Հայաստան-Անդորրա
26.03.11 Ռուսաստան-Հայաստան
04.06.11 Հայաստան-Ռուսաստան
02.09.11 Անդորրա-Հայաստան
06.09.11 Սլովակիա-Հայաստան
07.10.11 Հայաստան-Մակեդոնիա
11.10.11 Իռլանդիա-Հայաստան