AM
26 March 2010 - 09:55 AMT

Անդրե Դիրելլ. Աբրահամը մեծ բռնցքամարտիկ է եւ ես ուրախ կլինեմ հանդիպել նրա հետ

Արթուր Աբրահամն (Գերմանիա) եւ Անդրե Դիրելլը (ԱՄՆ) եզրափակիչ մամլո ասուլիս անցկացրեցին մենամարտից առաջ, որը տեղի է ունենալու մարտի 27-ին «Super Six» մրցաշարի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, հայ բռնցքամարտիկը լռակյաց էր եւ ասաց միայն հետեւյալը. «Ես այստեղ խոսելու համար չեմ եկել, ես եկել եմ մենամարտելու»,-ասել է Աբրահամը:

Դիրելլը նույնքան լուրջ էր, որքան իր ապագա մրցակիցը, սակայն, այնուամենայնիվ, մի քանի բառ ավել ասաց: «Մենք ջանադրաբար աշխատել ենք մարզումների ժամանակ: Արթուրը կտեսնի, թե որն է իրականում բռնցքամարտը: Ես ինձ հիանալի եմ զգում: Աբրահամը մեծ բռնցքամարտիկ է, եւ ես ուրախ եմ նրա հետ հանդիպելու հնարավարության համար»,-ասել է Դիրելը:

Ի տարբերություն օրվա շատ այլ մամլո ասուլիսների, միմյանց հասցեին բղավոցներ չեղան, չհնչեցին վիրավորանքներ կամ անվայել արտահայտություններ: