AM
26 March 2010 - 11:51 AMT

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Սարգիս Հայրապետյանը

Մարտի 22-28-ն իտալական Թուրին քաղաքում ընթանում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը տղամարդկանց մենասահքում 18-ամյա Սարգիս Հայրապետյանն էր: Նա 48 մասնակիցների շարքում զբաղեցրել է 42-րդ տեղը: Իսկ Հունգարիան ներկայացնող Տիգրան Վարդանյանը զբաղեցրել է 41-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոն է դարձել Դաիսուկե Տախակաշին: 2-րդ տեղում է Պատրիկ Չանը (Կանադա), 3-րդում` Բրիան Ժուբերտը (Ֆրանսիա):