Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Գլենդեյլում ստորագրել են Կալիֆորնիայի ու Հայաստանի միջեւ փոխըմբռնման մասին արձանագրություն: Փաստաթուղթը կոչված է աջակցել առեւտրային, գործարար ու մշակութային կապերի զարգացմանը: Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը: Հիշեցնենք, որ արձանագրության նախագծի մշակման աշխատանքները սկսվել էին դեռեւս ամռանը: Օգոստոսին կայացած Երեւան այցի ընթացքում Կալիֆորնիայի խորհրդարանի պատվիրակության անդամները արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ քննարկել էին այդ փաստաթղթի դրույթները, ինչպես նաեւ Լոս Անժելեսում Հայաստանի առեւտրային ներկայացուցչության բացման հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: