Դետրոյթի «Ջո Լուիս» մրցասպարեզում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի(Գերմանիա) եւ Անդրե Դիրելի (ԱՄՆ) մենամարտն ավարտվեց ,Super Six World Boxing Classicե. երկրորդ մրցամարտում:
Յոթերորդ ռաունդում Դիրելը կարողացավ մի քանի ճշգրիտ հարվածներ հասցնել, որի արդյունքում Աբրահամը աջ աչքի մոտ վնասվածք ստացավ: Հասկանալով, որ միավորներով պարտվում է, Աբրահամը նշանակետ էր ընտրում եւ փորձում էր նոկաուտի հարված հասցնել: Նա մասնակիորեն հասավ իր նպատակին` Դիրելին տասներորդ ռաունդում ուղարկելով նոկդաունի, սակայն դատավորը նոկդաունը պատահական վայր ընկնում համարեց:
Տասնմեկերորդ ռաունդի կեսին Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ, որից հետո հայ բռնցքամարտիկը աջից ուժեղ հարված հասցրեց: Դրանից հետո ամերիկացին գնաց հոսպիտալ` բուժզննության:
Չնայած պարտությանը, Արթուր Աբրահամը առաջնորդում է Super Six մրցախաղում երեք միավորով` շնորհիվ Ժերմեն Թեյլորին հասցրած նոկաուտի;