Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի միջեւ ռազմական ուժի կիրառման համատեղ պլանավորման մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին, կարգավորում է ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմի մեջ հատկացվող զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորման հետ կապված հարցերը` ի շահ կողմերի համատեղ անվտանգության: Համաձայնագրի գործունեության ժամկետը նախատեսված է 5 տարի` հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: Հիշեցնենք, որ հայկական կողմը վավերացրել է այս փաստաթուղթը սույն թվականի փետրվարին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: