AM
29 March 2010 - 13:28 AMT

«Կախսին» վստահորեն գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը

Մարտի 28-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրը:

Կայացան հետեւյալ հանդիպումները`

«Եվրոպա» – «Էրեբունի» 1:6

«Եվրոպայի» գոլը` Խաչատուր Միքայելյան:

«Էրեբունու» գոլերը` Հակոբ Ուզունյան – 2գոլ, Վարդգես Իսրայելյան, Վահան Սարգսյան, Գրիգոր Մկրտչյան եւ Հարություն Հարությունյան – մեկական գոլ:

«Կախսի» – «Հրազդան» 13:2

«Կախսիի» գոլերը` Գրիգոր Կապուկրանյան – 4 գոլ, Արմեն Գյուլամբարյան – 3 գոլ, Արմեն Սանամյան եւ Արթուր Կարապետյան – 2-ական գոլ, Գագիկ Սիմոնյան եւ Էդգար Կիրակոսյան – 1-ական գոլ:

«Հրազդանի» գոլերը` Հովհաննես Չիտչյան եւ Արսեն Այվազյան – մեկական գոլ:

12-րդ տուրից հետո մրցաշարային սանդղակը 28 միավորով գլխավորում է «Կախսին», «Էրեբունին» 2-րդ տեղում է (23 միավոր), իսկ «Գյումրին» (9 միավոր) եզրափակում է եռյակը: