AM
30 March 2010 - 10:50 AMT

Քնարիկ Մուրադյանը Լիբանանի շախմատի առաջնությունում դարձել է չեմպիոն

Հայ շախմատիստուհի, միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը Լիբանանի շախմատի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում նրա քույրն է` Սուսան Մուրադյանը:

Իսկ պատանիների շարքում Լիբանանի արագ շախմատի առաջնությունում չեմպիոն են դարձել Կարեն Խալոյանը (մինչեւ 8տ), Կառլո Դարբինյանը (մինչեւ 10տ) եւ Հրակ Գլպոզյանը (մինչեւ 12 տարի):