2010 թ. ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը եւ Ասյա Լալազարյանը: Հայ մարզիկների հետ միասին Հունաստան կմեկնեն գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը: Համապատասխան միջոցների առկայության դեպքում հնարավոր է եւս մի քանի մարզիկի մասնակցությունը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: