AM
21 November 2001 - 19:19 AMT

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԵՐԻ ՎԵՃԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՄԻ ՀԱՅ

Պարզվել են օրերս ռուսական Տոմսկ քաղաքում կատարված հանցագործության մանրամասները: Քաղաքի սրճարաններից մեկում քրեական վեճի արդյունքում սպանվել է հինգ մարդ: Նախնական հաղորդագրությունների համաձայն` բոլոր հինգն էլ եղել են ադրբեջանցի: Երեկ հայտնի դարձավ, որ զոհվածներից մեկը Հարությունյան ազգանունով Հայաստանում ծնված հայ էր, որը դարձավ պատահական զոհ: Միջադեպի արդյունքում տուժած մի քանի ադրբեջանցիները այժմ գտնվում են հիվանդանոցում: Նրանց թվում է տեղական հանցավոր խմբի առաջնորդ, «Մալիշ» մականունով ոմն Վահիդ Ռուսթամովը, որը եւ հանդիսանում էր սրճարանի վրա հարձակման օբյեկտը: Նրան հրաշքով հաջողվեց փրկվել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: