AM
17 March 2010 - 09:56 AMT

Դավիթ Նալբանդյանը մասնակցելու է «Sony Ericsson Open-2010» գերմրցաշարին

Հայտնի են դարձել «Sony Ericsson Open-2010» գերմրցաշարի wild card ունեցողների անունները, որը տեղի է ունենալու Մայամիում (ԱՄՆ) մարտի 23-ից ապրիլի 4-ը:

Ինչպես հայտնում է gotennis.ru-ն, մրցույթի կազմակերպիչները «հատուկ հրավեր» են ուղարկել Դավիթ Նալբանդյանին, իսպանացի Կարլոս Մոյեին, խորվաթացի Մարիո Անչիչին, ամերիկացի Ռայան Հարիսոնին եւ ճապոնացի Քեյ Նիշիկորիին:

Մայամի Մաստերը> («Sony Ericsson Open-2010») տղամարդկանց եւ կանանց շարքում անցկացվող ամենամյա մրցաշար է , որն անցկացվում է Մայամիի (ԱՄՆ) քաղաքամերձ Քեյ Բիսկեյնում: Մրցաշարի անվանումն ըստ հովանավորի «Sony Ericsson Open» է: 2009-ից մրցաշարը վերաբերվում է ԱՏՌ 100 կարգին տղամարդկանց մոտ եւ պրեմիեր-մրցաշարին` կանանց մոտ: