AM
21 November 2001 - 16:00 AMT

ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Իսրաելական «United trial group peoples rights international» կազմակերպությունը 1915 թվականի ցեղասպանությունից տուժած հայերին առաջարկել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից շվեցարական բանկերում պահվող գումարների վերադարձման հետ կապված իրավաբանական ծառայությունները: Այդ գումարները, որոշ տեղեկությունների համաձայն, իրենց ժամանակին տեղափոխվել էին բանկերի պահուստային հիմնադրամներ: Ինչպես հայտնում է «Ազգ» օրաթերթը, շվեցարական աղբյուրները վկայում են, որ դեպքերի մեծամասնությունում բանկային հաշիվները փակվել էին առանց ավանդատուների գիտության:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: