AM
19 November 2001 - 17:57 AMT

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Պարագվայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Սերխիո Մարգարյանն ազատվել է պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ֆուտբոլային մեկնաբանները գտնում են, որ Մարգարյանն իր հիմնական նպատակը կատարել է` Պարագվայի հավաքականը վաղաժամկետ իրավունք է ստացել մասնակցելու եկող տարի Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Սակայն Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիան չներեց նրան ընտրական փուլի վերջին խաղաշրջանում տանը կոլումբիացիներին կրած «երկիրը եւ Պարագվավայի ֆուտբոլը վարկաբեկող» 0:4 հաշվով պարտությունը եւ հեռացրեց մարզիչին զբաղեցրած պաշտոնից: Աշխատանքից ազատվել է ոչ միայն Մարգարյանը, այլ հավաքականի ողջ ղեկավարությունը, ներառյալ` տեխնիկական անձնակազմը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: