AM
16 November 2001 - 18:29 AMT

ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից մեկը` Վահան Հովհաննիսյանը համարում է, որ ամերիկյան կոնգրեսի համաձայնեցման հանձնաժողովի որոշումը Հայաստանի դիվանագիտական հաղթանակն է: Ինչպես հայտնի է, հանձնաժողովի անդամները որոշել են բյուջետային հատկացումների մասին օրինագծին կցագրել հավելված, որում ասվում է, որ ամերիկյան օգնությունը չի կարող Ադրբեջանի կողմից օգտագործվել «Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ»: Խոսքը գնում է ռազմական օգնության մասին, որը, համաձայն ընդունված օրինագծի, ԱՄՆ-ի վարչակազմը կկարողանա ցուցաբերել Ադրբեջանին` չնայած Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: