AM
6 April 2010 - 14:14 AMT

Տիգրան Պետրոսյանը Դուբայում ընթացող բաց առաջնության առաջատարն է

Ապրիլի 4-14-ը Դուբայում (ԱՄԷ) ընթանում է շախմատի 12-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 5 շախմատիստներ:

Առաջին տուրում նրանցից 4-ը հաղթանակ են տարել, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան: 1-ին տուրից հետո Տիգրան Պետրոսյանը 1 միավոր ունի: Նա առաջին տեղում է:

Մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազ. ԱՄՆ դոլար, հաղթողը կստանա 8 հազար:

Առաջին տուրի պարտիաները հայ շախմատիստների համար ավարտվեցին հետևյալ կերպ`

Գաբրիել Սարգսյան – Վինոդ Բխագվաթ (Հնդկաստան) 0,5:0,5

Տիգրան Պետրոսյան – Խալեդ Շիխաբ (Լիբանան) 1:0

Հրանտ Մելքումյան – Այադ Հուսեյն (Բահրեյն) 1:0

Տիգրան Քոթանջյան – Ռոբերտ Արելաննո (Ֆիլիպիններ) 1:0

Գևորգ Հարությունյան – Կարլոս դե Գուսման (Ֆիլիպիններ) 1:0