AM
12 June 2003 - 14:03 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հուլիսի 6-ից մերձմոսկովյան «Մոսկվիչկա» ճամբարի բազայում կգործի առաջին ամառային դպրոցը ԱՊՀ երկրների հիմնական ազգությունների երեխաների համար: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, Մոսկվայի կրթության վարչության ղեկավար Լյուբով Կեզինայի խոսքերով, երեխաները կկարողանան այնտեղ ոչ միայն հանգստանալ, այլեւ սովորել ռուսերեն: Իրենց պատանի քաղաքացիների հանգստի համար հայտեր են ներկայացրել Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան եւ ԱՊՀ այլ երկրներ: