Լեհական «Պոլէներգիա» ընկերությունը պատրաստ է ներդնել 100 միլիոն դոլար Հայաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման մեջ: Լեհական կողմի առաջարկած նախագծի իրականացման եղանակնոերը քննարկվել են այսօր ընկերության ղեկավար Պավել Կուրաշկեւիչի ու Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստայնի հանդիպման ընթացքում: Ենթադրվում է, որ խոսքը գնում է Դեբեդ ու Արաքս գետերի վրա էլեկտրակայանների մի ամբողջ կասկադի կառուցման մասին: Արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է վաճառել երրորդ երկրներին, այդ թվում նաեւ Թուրքիային:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: