AM
7 April 2010 - 11:16 AMT

Ապրիլի 21-ին մեկնարկում է լողի Հայաստանի առաջնությունը

Ապրիլի 21-23-ը Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցում կկայանա լողի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն 120 լողորդներ և լողորդուհիներ Հայաստանի զանազան մարզերից ու Երևանից: "Քանի որ առաջնությունը բաց է, տարբեր տարիքային խմբերի մարզիկներ են մասնակցելու: Մեդալներ կխաղարկվեն լողի բոլոր ոճերում",- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

Առաջնության ավարտից հետո հայ լողորդները կպատրաստվեն միջազգային մրցաշարերին: Պատանի լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ չափահասների աշխարհի առաջնությունը կկայանա Դուբայում: "Մեր պատանի լողորդները կարող են մասնակցել նաև Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին: Նրանք արդեն լրացրել են նորմերը, բայց առայժմ պարզ չէ, թե ով կներկայացնի Հայաստանն Օլիմպիական խաղերում",- նշեց Սաֆարյանը: