Ինչպես տեղեկացնում է «րունգ» թերթը` վակայակոչելով «Թեհրան Թայմս» թերթին, Թեհրանում սկսվել է առաջին եռակողմ կոնֆերանսը` Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի մասնակցությամբ: Նախատեսվում է քննարկել շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության եւ բնության աղետների հետեւանքների վերացման հետ կապված հարցեր: Կոնֆերանսին մասնակցում են երեք երկրների փոխնախարարներ, եւ ենթադրվում է, որ մի շարք հարցերի վերաբերյալ կստորագրվեն համաձայանգրեր: Հայաստանի եւ Հունաստանի իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն մի քանի հետազոտական եւ գիտական կենտրոններ` ներառյալ շարժաբանական հետազոտությունների կենտրոն, Կարմիր կիսալուսնի ընկերություն եւ Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է:






